Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնույթունը: Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը մրցասպարեզ է դուրս եկել 50 մ հրացան պառկած դիրքից վարժությանում և զբաղեցրել 26-րդ տեղը `վաստակելով 612.3 միավոր: Մրցմանը մասնակցում էին 55 մարզիկ:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարի 14 չվերթ` Կիև-Երևան-Կիև ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Պետերբուրգի 20-րդ միջազգային տնտեսական համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին ու հյուրերին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Իրավապահների տիրույթում է: Քննչական կոմիտեն է զբաղվում: Արդեն շուրջ երկու տարի է՝ այդ գործը շարունակվում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` խոսելով Առողջապահության նախարարության աշխատակիցների հետ կապված քրեական գործի մասին:
Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով:
«Գյումրեցիների համար, եթե գումարի հնարավորություն կա, արտադրություն է պետք ստեղծել: Այս լուսավորությունը փողոցի չի կանգնեցնելու գյումրեցու արտագաղթը: Ուզում ես գյումրեցուն իր հողի վրա՞ պահես, իր երեխեքի գլխի՞ն պահես, գործ տուր, արտադրություն տուր, զարգացում տուր: Մեր վարկերը սպառողական վարկեր են, մեր վարկերը թամբալ մարդու վարկեր են: Վերցնում եք անպատասխանատու ձևով, մուծողն ուրիշն ա լինելու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
««ԿամԱզ»-ում այդ ժամանակ անգամ սպանություն էր տեղի ունեցել»,- պատմում է գործարարը՝ հիշեցնելով «ԿամԱզ»-ի գլխավորությամբ կոնսորցիումի ստեղծման պատմությունը:
«Մեր գյումրեցիների համար պայքարի արդյունքում իշխանությունը վերջապես ընկալեց, հասկացավ, որ դատարկ խոստումներով գյումրեցիներին կերակրել հնարավոր չէ, գյումրեցիների ականջը շոյել հնարավոր չէ, որի համար շնորհակալ եմ: Դա վերաբերում է նաև մնացած քաղաքական ուժերին, որ դատարկ խոստումներով, կամ ընտրություններից ընտրություն ակտիվանալով, գյումրեցիների թասիբը, նամուսը, պատիվը հիշելով, կոչ անելով՝ չեն կարող գյումրեցիների ուշադրությունը շեղել»:
«Նստի՛, ամո՛թ ա, Վարդա՛ն, հե՛տ արի, ամո՛թ ա»,- միջամտեց Շարմազանովը: Վերջապես պատգամավորներին խաղաղեցրեցին, և Գ.Սահակյանը հայտարարեց քվեարկության արդյունքները. 58 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:
Քաղաքացի Էդգար Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
«Նա ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետև Աստված ասում է՝ սուտ վկայություն մի՛ տուր, սուտ մի՛ խոսիր, իսկ այս մարդը զբաղվում է խարդախությամբ։ Այս հոգևոր ծառայողը եկավ համալրելու ազգի դավաճանների շարքը։ Նման դավաճաններ 1915 թվին էլ են եղել»:
Ընտանիքում աշխատում է միայն Ալբերտի մայրը, Ռոզան զբաղվում է երեխաների խնաքով, իսկ Ալբերտը չի կարողանում աշխատանք գտնել: Ալբերտն ունի առողջական խնդիրներ և քանի որ գրանցում չունենալու պատճառով ընդգրկված չէ սոցիալապես անապահովների ցուցակում, չի կարողանում օգտվել անվճար բժշկական ծառայություններից:
Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնն Հեթեուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել եւ զբաղվելու է գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարեցերով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Երեխայի մարմինը վնասված չէ: Ալիգատորը ջրահեղձ է արել նրան»,- լրագրողներին ասել է Դեմինգսը: Նրա խոսքով՝ երեխայի մարմինը գտել են ջրասուզակները շուրջ երկու մետր խորության վրա:
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանքեր գործադրել այն բանի համա, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Թուրքիան մինչև օրս չի կատարել բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է միգրացիայի և ներքին գործերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:
Օճառի արտադրության մեջ բացակայում են վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը կազմում է դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է»,- մասնավորապես նշված է նախագծում:
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վիկտորյա Օսեյանին:
«Ներկայացվող նախագծում, ըստ էության, որպես ապահովագրական դեպք դիտարկվում է մարտական գործողություններին մասնակցելը, ինչն ինքնին չի կարող հատուցում ստանալու իրավունք առաջացնել: Արդյունքում` օրենքով ապահովագրական գումարը, ըստ էության, վերածվում է մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրվող դրամական նպաստների, ինչն ընդհանուր ոչինչ չունի ապահովագրության հետ»:
Նրանք խնդրում են «զերծ ձգեն Աթեշյանի մասնակցությունը» Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիայի և արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով, Թուրքիայի կառավարության քարոզչական մեքենայի գործիքն է դարձել:
Ցերեկը դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել էր, որ ելույթ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Սենատը չի քննարկել տվյալ նախաձեռնությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Դալայ-լամայի երեկ կայացած հանդիպումը կրել է մասնավոր բնույթ և չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը տիբեթյան հարցի նկատմամբ, լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Deep Ocean Search ընկերության John Lethbridge նավը, որը վարձվել էր եգիպտական կառավարության կողմից՝ Միջերկրական ծովում որոնելու մայիսին կործանված А320 նավը, ֆիքսել է այն շրջանները, որտեղ գտնվում են օդանավի ֆյուզելյաժի բեկորները:
Այսօրվանից մինչև հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը:
Ադրբեջանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ռազմաօդային և ռազմածովային ուժերը հունիսի 20-30-ը Թուրքիայի Կոնիա քաղաքում կմասնակցեն «Իսիկ-2016» (Işık-2016) զորավարժություններին, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր աջակցությամբ Սիրիայի Հալեպ քաղաքում 48 ժամով սահմանվել է «լռության ռեժիմ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության Մալաթիայի և Էրեբունու բաժինների ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վարդուհի Դ.-ին:
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Հունիսի վերջին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները:
2016թ. Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ տուրի շրջանակներում կայացավ Ֆրանսիայի և Ալբանիայի հավաքականների միջև հակամարտությունը: