![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Henrix-3.jpg)
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանքեր գործադրել այն բանի համա, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական գրանդը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: Մանկունյանցիների նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն միանգամայն հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով՝ համոզված լինելով, որ նա շատ օգտակար կլինի իր թիմին: Միևնույն ժամանակ, «Բորուսիան» նախընտրում է պահել Մխիթարյանին իր շարքերում ևս մեկ մրցաշրջան, որից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Տվյալ պահին «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար գերմանական ակումբին առաջարկում է 24 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը