Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջացառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի:
Հունիսի 15-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի և Ա.Ավետիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Ոտնաթաթերի եղունգների սունկն ամենատհաճ խնդիրներից մեկն է: Հազարավոր մարդիկ տարբեր հասանելի միջոցներով փորձում են պայքարել այս խնդրի դեմ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Շարապովան օգտվեց բողոք ներկայացնելու իրավունքից: Դա անելու համար նա ուներ 21 օր՝ այն պահից, երբ Թենիսի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց իր գործով: CAS-ը որոշում կկայացնի բողոքի վերաբերյալ հուլիսի 18-ից ոչ ուշ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պուտինը նախ՝ փորձելու է կողմերին պարտադրել որևէ փաստաթուղթ ստորագրել, բնականաբար, նույն` ռուսական պլանի շրջանակներում, իսկ չհաջողելու դեպքում փորձելու է նույն նպատակին հասնել ևս մեկ պատերազմի միջոցով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1988 թ. ծնված Հովակիմ Կ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող զենք` առանց գործարանային համարի:
Մեկնարկել են 4+4+4 ձևաչափով բանակցությունները, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անընդունելի է 21-րդ դարում, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսում նախապայմանների լեզվով, ինչը եւս անընդունելի է:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կմրցեն A խումբը ներկայացնող Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականները:
Եվրո-2016-ի B խմբի 2-րդ տուրի շրջանակներում ուժերը չափեցին Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները:
Ավարտվել է Ամերիկայի գավաթի խմբային փուլը: Այս փուլում տեղի ունեցավ 2 անակնկալ. խմբային փուլը չկարողացան հաղթահարել հաղթողի ֆավորիտներ Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականները:
Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Յանս Վատցկեն Blid-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ տեղում ստուգումներ իրականացնել և փաստեր ներկայացնել
Ս. Գրիգորյանի խոսքով՝ օրինական դաշտում աշխատելը կանգնեցնում է նմանատիպ խնդիրների առաջ, իսկ անօրինական ճանապարհով աշխատողները 1-2 օրվա ընթացքում ապրանքը բերում ու վաճառում են, իսկ իրենք դեռ սպասում են իրենց ապրանքին. «Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա պետք է մաքսիմալ ամեն ինչ հեշտացնենք, որպեսզի մարդը ճիշտ ուղով աշխատի: Իսկ եթե մենք ստեղծում ենք արհեստական դժվարություններ, պարզ է, որ մարդը պետք է փնտրի դրանք հաղթահարելու միջոցներ, այսինքն՝ տա կաշառք, գտնի այդ հարցը լուծող միջնորդներ»:
ԱՄՆ-ը չի հաշտվի Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի խախտումների հետ և մոտ ժամանակներս մտադիր է հասնել փաստաթղթային զգալի ճշգրտումների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Օսլոյում Նորվեգիայի կառավարության ղեկավար Էռնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներկայացված փաստաթուղթը, որի իրագործումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ համայնքների կայացմանը զուգահեռ պետք է կառավարության լիազորությունները ապակենտրոնացնել դեպի համայնքներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համայնքների ֆինանսական հնարավորությունները բավարար չեն համայնքային խնդիրները լուծելու համար, ինչը տնտեսական համաչափ զարգացման առումով խնդիր է: Այս համատեքստում, վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել կառավարության, ինչպես նաև միջազգային կառույցների աջակցությունը:
Հանձնաժողովը հատկապես ակտուալ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Աինը հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված երեկ Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) Իրանի հասցեին հնչած քննադատությունների վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պատրաստվում է հունիսի 22-ին այցելել Հայաստան: Նրա այցը խոչընդոտելու նպատակով ֆեյսբուքում խումբ է ստեղծվել, որը կրում է՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անունը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Գյումրու քաղաքային ճանապարհների համար վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ վարկառուն Հայաստանի Հանրապետությունն է, և վարկը բանկի հետ բանակցվել է ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Ֆինանսների նախարարության կողմից. «Շատ արդյունավետ կլինի, որովհետև Գյումրին դրա կարիքն ունի, ու Գյումրու ճանապարհային ցանցի վերականգնումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը և քաղաքային իշխանություններին՝ հետագա ծրագրերն իրականացնելու համար»:
Տեսանյութը տարածել է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ղուկասյանն ասաց, որ այդ տեսանյութը տրամադրվել է ԶԼՄ-ներին, հունիսի 6-ին:
Հունիսի 15-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում պարսպից քար է ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչը խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:
Ազգային ժողովն առաջիկայում կգումարի ևս մեկ արտահերթ նիստ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հաստատելով, որ այսօր վերսկսվում են «4+4+4» ձևաչափով բանակցությունները:
ՆԱՏՕ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով:
Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հանդիպումներն ուղղված են առավել շատ խաղաղության պահպանմանը, քառօրյա պատերազմից հետո ներկա փուլում այլ հարցերի, մասնավորապես, քաղաքականի քննարկում դժար թե լինի: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, անհնար է լինելու առաջ անցնել:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել Պետդումայում, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ երկրների տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներով: