Բաժիններ՝

«Դուք ստորագրում եք վարկերը ու թռնելու եք». Արամ Մանուկյան

«Գյումրեցիների համար, եթե գումարի հնարավորություն կա, արտադրություն է պետք ստեղծել: Այս լուսավորությունը փողոցի չի կանգնեցնելու գյումրեցու արտագաղթը: Ուզում ես գյումրեցուն իր հողի վրա՞ պահես, իր երեխեքի գլխի՞ն պահես, գործ տուր, արտադրություն տուր, զարգացում տուր: Մեր վարկերը սպառողական վարկեր են, մեր վարկերը թամբալ մարդու վարկեր են: Վերցնում եք անպատասխանատու ձևով, մուծողն ուրիշն ա լինելու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա` եթե մարդը վարկ վերցնելիս տունն է գրավ դնում, հիմա կառավարությունը Հայաստանն է գրավ դնում. «Դուք ստորագրում եք վարկերը ու թռնելու եք, փախնելու եք»: Ա.Մանուկյանը նշեց, որ 8 տարի առաջ մեկ շնչին ընկնում էր 500 դոլար պարտք, բնակչության պակասելու և վարկերի ավելանալու արդյունքում՝ յուրաքանչյուրին ընկնում է 2000 դոլար:

«Դուք համաձա՞յն եք, որ էս գնով վարկեր վերցնենք ու ասֆալտ անենք»,- հարցադրում արեց Ա.Մանուկյանն ու վստահաբար պատասխանեց, որ գյումրեցին չի համաձայնի: Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն դոլար գումարի չափով վարկ՝ Գյումրի քաղաքում անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց կառուցելու համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս