Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է երկու օրով Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր աջակցությամբ Սիրիայի Հալեպ քաղաքում 48 ժամով սահմանվել է «լռության ռեժիմ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռեժիմն ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 16-ին՝ ժ. 00:01-ից, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:

Այն նախատեսում է ռազմական գործողությունների և ցանկացած տեսակի զենքի կիրառման դադարեցում, հայտարարում են ռուս զինվորականները:

Այդ հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ մեղադրեց Սիրիայի իշխանություններին և Ռուսաստանին Հալեպի վրա հարձակումը շարունակելու մեջ:

Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի հաշտվի Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի խախտումների հետ և մոտ ժամանակներս մտադիր է հասնել փաստաթղթային զգալի ճշգրտումների:

«Մենք ձեռքերս ծալած չենք նստի, մինչ Ասադը կշարունակի Հալեպի վրա ագրեսիվ հարձակումը, իսկ Ռուսաստանը նրան կաջակցի»,- հայտարարել է Քերին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է կարճ ժամանակում հասնել համաձայնագրի մի շարք դրույթների ճշգրտումների՝ բացառելով տարաձայնությունները, թե ում վրա են դրանք տարածվում ու թե ինչ միջոցառումներ են հարկավոր դրա կյանքի կոչման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս