Բաժիններ՝

Հրաչ Բաբայանը հրաձգությունում գրավեց 26-րդ տեղը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնույթունը: Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը մրցասպարեզ է դուրս եկել 50 մ հրացան պառկած դիրքից վարժությանում և զբաղեցրել 26-րդ տեղը `վաստակելով 612.3 միավոր: Մրցմանը մասնակցում էին 55 մարզիկ:

50 մ պառկած դիրք հրացան վարժությունում հաղթող է ճանաչվել Դրոգոմիր Յորդաչեն Ռումինիայից, 2-րդ տեղը զբաղեցրել է Իստվան Պենին, իսկ եռյակը եզրափակել է Հենրիկ Լարսենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս