Բաժիններ՝

Ֆլորիդայում գտել են ալիգատորի հարձակմանը ենթարկված 2 տարեկան տղայի մարմինը

Երկու տարեկան երեխան, որի վրա Ֆլորիդայում հունիսի 14-ին ալիգատոր էր հարձակվել, մահացել է խեղդվելու հետեւանքով: Այս մասին հայտնել է Օրանժի օկրուգի շերիֆ Ջերի Դեմինգսը:

Հունիսի 14-ի երեկոյան Օռլանդո քաղաքում Disney’s Grand Floridian Resort & Spa առողջարանային հյուրանոցից ոչ հեռու՝ զբոսայգու տարածքում, ալիգատորը ջուրն էր քաշ տվել երկամյա երեխայի: Տղայի հայրը փորձել էր նրան փրկել, բայց չէր կարողացել:

«Երեխայի մարմինը վնասված չէ: Ալիգատորը ջրահեղձ է արել նրան»,- լրագրողներին ասել է Դեմինգսը:

Նրա խոսքով՝ երեխայի մարմինը գտել են ջրասուզակները շուրջ երկու մետր խորության վրա:

Ֆլորիդայի բնապահպանական վարչության ներկայացուցիչ Նիկ Ուիլին հայտնել է, որ մասնագետները կշարունակեն «հենց այն ալիգատորի» որոնումը, որը հարձակվել է երեխայի վրա: Շերիֆն ընդգծել է, որ որոնողական գործողության ընթացքում արդեն բռնել եւ ոչնչացրել են հինգ ալիգատորների:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930