![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի հայ համայնքը Աթեշյանի հարցով դիմել է ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/naira-zohrabyan1.jpg)
Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հրապարակեց Թուրքիայի հայ համայնքի պաշտոնական նամակ: Նա նշեց, որ որպես արևմտահայ քաղաքացիներ, համայնքը դիմում է ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` խնդրելով «զերծ ձգեն Աթեշյանի մասնակցությունը» Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիայի և արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով, Թուրքիայի կառավարության քարոզչական մեքենայի գործիքն է դարձել:
Նամակի հեղինակները հորդորում են Աթեշյանին հավաքական ցանկացած հայտարարություն չանել հայության անունից, Աթեշյանին չեն համարում հոգևոր առաջնորդ և նույնիսկ Սուրբ եկեղեցու արժանի հոգևորական, որովհետև նա ընտրված չէ ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքական պետության շահերը:
Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա առանձին քննարկման հարց է, և ընդհանրապես կապ չունի ԱԺ օրակարգի հետ: