««Համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի շատ է ենթարկվում քաղաքական ու սոցիալական գործոնների ազդեցությանը». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Պետերբուրգի 20-րդ միջազգային տնտեսական համաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին ու հյուրերին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տարեցտարի Համաժողովն ավելի ու ավելի հեղինակավոր ու ազդեցիկ է դառնում: Նրա նիստերում, կլոր սեղաններում, պանելային բանավեճերում քննարկվում են արդիականության ամենասուր, հրատապ խնդիրները: Ռուս եւ արտասահմանցի քաղաքական գործիչները, գործարար շրջանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձի փոխանակում են կատարում, բեկումնային լուծումներ առաջարկում տնտեսության, ֆինանսների, առեւտրի, ներդրումների բնագավառներում»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ համաժողովն ընթանում Է «Տնտեսական նոր իրականության շեմին» նշանաբանի ներքո, ընդգծելով, որ «այդ թեմայի ակտուալությունն ակներեւ է»:
«Համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի շատ է ենթարկվում քաղաքական ու սոցիալական գործոնների ազդեցությանը, իսկ նրա առջեւ ծառացած մարտահրավերները համաձայնեցված գործողություններ են պահանջում հանուն կայուն ու հավասարակշռված աճի,- հայտարարել է Պուտինը:- Անհրաժեշտ Է համատեղ փնտրել զարգացման լրացուցիչ խթաններ, ավելի արդյունավետ իրագործել երկրների եւ ինտեգրացիոն կառույցների արդյունաբերական, գիտատեխնիկական, ինովացիոն ներուժը, ժամանակին արձագանքել շուկաների փոփոխվող կոնյունկտուրային եւ գլոբալ տեխնոլոգիական կացութաձեւի նկատվող տրանսֆորմացիային»: