«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ կետը՝ որոշում եմ. Արտյոմ Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սեւ ցուցակը» նոր դրսեւորումներ է ստանում: ԱԳՆ մամուլի ծառայությունն իր «սեւ ցուցակում» ընդգրկել է իշխանամետ haqqin.az լրատվական կայքի թղթակից Զաուր Ռասուլզադեին:
«Իր թիմակիցները հենց այսօրվա գործող նախագահն է, վարչապետն է, այսօրվա ՀՀԿ-ի բազմաթիվ գործիչներն են, այնպես չէ, որ նա թիմակիցների խնդիր ունի, ուղղակի նա քաղաքական գործընկերների խնդիր ունի»:
Հունիսի 2-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արփա գետի (գետի մակարդակը գտնվում է ճանապարհից 1,5 մ հեռավորության վրա) վարարման պատճառով Ջերմուկ-Ջրվեժ ավտոճանապարհի ձորի հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գերմանիայի ներքին գործն Է համարել այն փաստը, որ այդ երկիրը ճանաչել Է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:
Ադրբեջանում 10-12 տարեկան մի քանի երեխաներ ձերբակալվել են Բիլասուվարի շրջանում մի խանութից հաց եւ շաքար գողանալու համար:
Արցախում ապրիլյան հակամարտության օրերին վիրավորում ստացած 5 զինծառայող այս պահի դրությամբ վերականգնողական բուժում է ստանում հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում:
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առիթով Բեռլինում հավաքված հայերը քոչարի են պարել:
«Այն առաջարկված էր ինչպես իշխող, այնպես էլ Կանաչների կուսակցության կողմից: Բնական է, որ թուրքական կողմը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող այդպիսի կայացած պետականություն ու ժողովրդվարություն ունեցող երկրի վրա, ինչպիսին Գերմանիան է»:
Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուին: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ նման որոշումն անմիջապես հաջորդել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:
«Ուրախալի է, որ այսօրվա Թուրքիայում մարդիկ կան, ում նպատակն է հայերի հանդեպ կատարվածը ճանաչել ու դրա հետ հաշտվել: Մեր հայտով ուզում ենք աջակցություն ցուցաբերել այդ քաջ և արի տղամարդկանց և կանանց: Մենք համատեղ կաշտատենք այն ուղղությամբ, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը Թուրքիայի կառավարության կողմից վերաիմաստավորվի օգուտ հայերի ու թուրքերի` ի նպաստ համատեղ ու խաղաղ կեցության այս տարածաշրջանում»,- ասաց Վայլերը:
Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքը: Կողմերը համապատասխան եռակողմ համաձայնագիրն ստորագրել են Սոչիում «Ռազմավարական գործընկերություն 1520» միջազգային գործարար համաժողովի շրջանակներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ նախագահի աշխատակազﬕ ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր ընկերությունն է սպասարկելու ներդրվող համակարգը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ հաղթել է «Ամադեուս» կազմակերպությունը: Վիգեն Սարգսյանն էլ նշեց, որ «Ամադեուսը» դրված է խելացի կառավարման մոդելի վրա:
«Բունդեստագում ընդունված բանաձևը թույլ էր, անուղղակի, այնուամենայնիվ ենթադրում է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում Բունդեստագի անդամների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս, հայագետ, Գերմանիայի Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի անդամ Ժիրայր Քոչարյանը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:
«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու եւ դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
«Իր ոտքով, գիտակցությունը տեղը եկել է, մի փոքր մրսած է, 37.1, 37.2 ջերմություն ունի, ուզում է հետազոտվել»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ hրդեհ է բռնկվել Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի երրորդ հարկում:
Նա գործընկերներին կոչ արեց չմտածել, որ, արտասանելով ցեղասպանություն բառը, վիրավորում են թուրք ժողովրդին: «Պայքարեք նրա համար, որ կարողանաք այդ բառը հնչեցնել, որովհետև դա պատասխանատվության հասնելու միակ ուղին է: Թուրքիայի երիտասարդներն արդեն ավելի շատ են խոսում այս թեմայի մասին, ինչը հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման նոր հույսեր է տալիս»,- եզրափակեց պատգամավորը:
«Ինքը լավ գիտի, որ պատերազմը մինչև այսօր չի վերջացել, հիմա էլ է շարունակվում և իր օրոք էլ էր շարունակվում,- ասել է Արկադի Կարապետյանը,-դիվերսիոն գործողությունների ժամանակ հրետանի կամ տանկ չեն օգտագործում»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկ Քոթանջյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հունիսի 3-ին առանձին շրջաններում, հունիսի 4-7-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի ապրիլի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 252.171 մլն դոլար։
ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով նախաձեռնել էր Բաբայանի վերադարձի ստորագրահավաքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտում կլինի հունիսի 5-ին՝ կիրակի օրը:
Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։
«Սենում ջրի մակարդակի բարձրացումը Փարիզի սահմանագծում տեղի Է ունենում կտրուկ տեմպերով, եւ արդեն այսօրվա ընթացքում մակարդակը կարող Է հասնել 5,6 մետրի նշագծին»,- ասված Է հայտարարության մեջ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը. շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն (2792) աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: