Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ):