Բաժիններ՝

Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը. շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն (2792) աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ):

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (65-րդ հորիզոնական) և Սերգեյ Մովսիսյանը (89-րդ հորիզոնական):

Կանանց վարկանիշային աղյուսակում լավագույն 100-ի մեջ են ընդգրկվել հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը (39-րդ հորիզոնական) և Լիլիթ Մկրտչյանը (48-րդ հորիզոնական):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930