Բաժիններ՝

Ադրբեջանում հաց և շաքար գողանալու համար ձերբակալվել են 10-12 տարեկան երեխաներ

Ադրբեջանում 10-12 տարեկան մի քանի երեխաներ ձերբակալվել են Բիլասուվարի շրջանում մի խանութից հաց եւ շաքար գողանալու համար:

Այս մասին AzNews.az կայքին հայտնել է Ջալիլաբադի շրջանի ոստիկանության բաժնի հանցագործների որոնման բաժանքունքի ղեկավար Նաբի Ջաֆարովը` նշելով, որ երեխաները փորձել են գողոնը վաճառել Ջալիլաբադի «Իրանական շուկա» կոչված վայրում:

Երեխաները խոստովանել են հանցագործությունը: Նրանք ոստիկաններին ցույց են տվել, թե ինչպես են գողացել հացն ու շաքարը:

Նաբի Ջաֆարովն ասել է, որ ներկայում Բիլասուվարի ոստիկանության բաժնում քրեական գործ է բացվել եւ հետաքննություն է տարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930