Ապրիլի իրադարձությունը պատերազմ էր. Արկադի Կարապետյանը համաձայն չէ Սամվել Բաբայանի հետ. Tert.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Արգո) Սամվել Բաբայանի հայտարարությունների հետ կապված իր արձագանքն ավելի ուշ կներկայացնի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցին։
Նա նշել է, որ ինքն էլ մտահոգություններ ունի բանակում առկա հիմնախնդիրների հետ կապված, դրանց լուծման սեփական տեսլականը մոտ ապագայում կներկայացնի:
Արկադի Կարապետյանը հավելել է, որ սպասում է՝ որոշ ժամանակ անցնի, տեսնի, թե ինչ է կատարվելու, նոր համապատասխան վերլուծություն անի:
Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը հայտարարում է, որ եկել է Արցախի ժողովրդին օգնելու, ԱրկադիԿարապետյանն ասել է. «Դե թող գա, կհանդիպենք, կխոսենք»:
Նա Սամվել Բաբայանի հարցազրույցից մեկնաբանել է միայն այն հատվածը, որտեղ խոսք էր գնում, թե ապրիլին տեղի ունեցածը դիվերսիա էր, ոչ թե պատերազմ:
«Ինքը լավ գիտի, որ պատերազմը մինչև այսօր չի վերջացել, հիմա էլ է շարունակվում և իր օրոք էլ էր շարունակվում,- ասել է Արկադի Կարապետյանը,-դիվերսիոն գործողությունների ժամանակ հրետանի կամ տանկ չեն օգտագործում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: