Հինգ տղաներ տեղաշարժվում են անվասայլակով, մասնագետների օգնությամբ կարողանում են կանգնել և քայլել

Արցախում ապրիլյան հակամարտության օրերին վիրավորում ստացած 5 զինծառայող այս պահի դրությամբ վերականգնողական բուժում է ստանում հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում:

Հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրները տղաները հաղթահարում են հմուտ մասնագետների թիմային, փուլային և երկարաժամկետ աշխատանքի շնորհիվ:

«Հինգ տղաների առողջական վիճակում էլ առկա է ֆունցիոնալ դրական տեղաշարժ: Անկողնային ռեժիմից նրանք անցել են նստած և կանգնած վիճակի: Տեղաշարժվում են անվասայլակով, մասնագետների օգնությամբ կարողանում են կանգնել և քայլել»,- մանրամասնում է ֆիզիկական թերապիստ Հմայակ Կարապետյանը` ընդգծելով, որ նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվում յուրաքանչյուր մկանի վերականգնումը:

Իրականացված աշխատանքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ այցելեց վերականգնողական բուժում ստացող վիրավորներին: Գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ ծանոթացավ յուրաքանչյուր հիվանդի առողջական վիճակին, քննարկեց բուժման հետագա մանրամասները: Նա բարձր գնահատեց վերականգնողական բժշկության մասնագետների կատարած աշխատանքը: Նախորդ այցից չորս շաբաթ անց տղաներից յուրաքանչյուրը խոստացածի համաձայն կարողացել էր դրական տեղաշարժ արձանագրել, ինքնուրույն տեղաշարժվելու առաջին փորձերը կատարել:

13335708_1754054801502308_5813887754288384929_n

viravor.jpg1

13344741_1754054778168977_8189666534939361963_n

Տեսանյութեր

Լրահոս