Բաժիններ՝

ՀՀ պետական պարտքը հունվար-ապրիլին աճել է 173.4 մլն դոլարով

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի ապրիլի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 252.171 մլն դոլար։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մարտի համեմատ պետական պարքն աճել է 56 մլն դոլարով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 173.4 մլն դոլարով։

Pet-Pratq-4amis

Այդ թվում՝ արտաքին պարտքի մեծությունը ապրիլի վերջին կազմել է 4 մլրդ 459.083 մլն դոլար։ Արտաքին պարտքը մեկ ամսում աճել է 53.3 մլն դոլարով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 141.8 մլն դոլարով։

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ ՀՀ արտաքին պարտքից 3 մլրդ 862.3 մլն դոլարը կառավարության պարտքն է, 490.9 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։

2016 թվականի հունվար-ապրիլին միայն արտաքին տոկոսավճարներին ուղղվել է 20.2 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.7 մլրդ դրամի դիմաց), իսկ ներքին տոկոսավճարներին՝ 7.9 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս