ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքը

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքը: Կողմերը համապատասխան եռակողմ համաձայնագիրն ստորագրել են Սոչիում «Ռազմավարական գործընկերություն 1520» միջազգային գործարար համաժողովի շրջանակներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագիրն արտացոլում Է երկաթուղային սակագներին վերաբերող դրույթներ բեռնահոսքերի ներգրավման եւ «Հյուսիս-Հարավ» ՄՓՄ-ի երթուղիների հետագա զարգացման համար, ներառյալ Բենդեր-Աբաս-Մոսկվա փորձնական կոնտեյներային գնացքի կազմակերպումը:

«Հյուսիս-Հարավ» ՄՓՄ-ն ուղեւորների եւ բեռների փոխադրման մուլտիմոդալ երթուղի է 7 հազար 200 կիլոմետր երկարությամբ՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ. հեռանկարային է Հնդկաստանից, Իրանից եւ Պարսից ծոցի մյուս երկրներից Ռուսաստանի տարածք (Կասպից ծովով) եւ այնուհետեւ Հյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպա տարանցիկ բեռնահոսքերի ներգրավման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930