Բաժիններ՝

Հետախուզվող քաղաքացիներ են ձերբակալվել

Մայիսի 31-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Սեդա Մ.-ին պատկանող «Նիսան Մարչ» ավտոմեքենայից ոսկյա զարդեր, նոութբուք, վայֆայ սարք, զեղչի քարտեր, հագուստ, և դրամապանակ գողանալու մասին:

Դրամապանակում առկա էր 300.000 դրամ: Տուժողին ընդհանուր պատճառվել էր 2 միլիոն 140.000 դրամի նյութական վնաս:

Քրեական հետախույզների և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը` 1983 թ. ծնված Ստեփան Ս.-ն և ուղևորը՝ 1978 թ. ծնված Արտյոմ Գ.-ն, հունիսի 3-ին բերման են ենթարկվել և խոստովանել, որ իրենք են կատարել նշված գողությունը:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Վերջիններս ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս