«Պետք է շարունակել սատարել սիրիահայությանը». Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը վերջին օրերին Սիրիայում ու մասնավորապես Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Հեռախոսազրույցի ընթացքում հայտնի է դարձել, որ հակառակ վտանգավոր պայմաններին` Հալեպի հայությունը շարունակում է իր ազգային, եկեղեցական, կրթական, մշակութային կյանքը: Արամ Ա կաթողիկոսը հաստատել է, որ Շահան Սրբազանը և համայնքային պատասխանատուները մնայուն ներկայություն են հայ ժողովրդի կյանքում:

«Ճիշտ է, մեր ազգային կյանքում ունենք այլ առաջնահերթություններ, սակայն Սիրիայի հայության աջակցությունը մնում է առաջնահերթություն և անհետաձգելի անհրաժեշտություն: Հետևաբար, պետք է շարունակել սատարել սիրիահայությանը»,- շեշտել է Արամ Ա կաթողիկոսը:

Տեսանյութեր

Լրահոս