Մուգուրուսան դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ
Իսպանուհի Գարբինիե Մուգուրուսան, «Ռոլան Գարոսում» 6:2, 6:4 հաշվով հաղթելով Սամանտա Ստոսուրին, կարիերայում 2-րդ անգամ դորս եկավ Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ: Նախորդ տարո «Ուիմբլդոնի» եզրափակչում իսպանուհին պարտվեց Սերնեա Ուիլյամսին:
Այս տարի Մուգուրուսան դեռ չի խաղացել WTA մակարդակի մրցաշարերի եզրափակիչներում: «Ռոլան Գարոսի» արդյունքներով իսպանացին արդեն ապահովել է իրեն վարկանիշի 3-րդ հորիզոնականը, իսկ հաղթանակի դեպքում նա կդառնա աշխարհի երկրորդ ռակետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը