«Չեն կարող միջին օղակների պաշտոնյաները հանցանքներ կատարել, և ՊՆ ղեկավարները անտեղյակ լինեն դրանից». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարրական տրամաբանությունն ասում է, որ եթե աշխատանքից ազատվում կամ կալանավորվում են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք զբաղվել են բանակի սպառազինության եւ մատակարարման հարցերով, կնշանակի՝ իրավապահներին հայտնի են դարձել այնպիսի անհերքելի փաստեր նրանց թույլ տված չարաշահումների մասին, որոնք ներել չի կարելի։
Որքան էլ այդ փաստերը հասարակությունից գաղտնի պահվեն, եւ մենք միայն ենթադրությունների վրա կառուցենք մեր եզրահանգումները, իշխանության թեւերի գործողությունները վկայում են համակարգված խախտումների մասին, որոնց հիման վրա արդեն բանակի գեներալ է կալանավորվում։ Սակայն այդ նույն տարրական տրամաբանությունը հուշում է, որ չեն կարող միջին օղակների պաշտոնյաները հանցանքներ կատարել՝ բանակի բենզինն ու սնունդը գողանալ, եւ բանակի, ՊՆ ղեկավարները միանգամայն անտեղյակ լինեն դրանից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: