Պայթյուն՝ Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ. նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել աստիճանահարթակում գտնվող աղբամանի մեջ

2016 թվականի հունիսի 04-ին` ժամը 00:40–ի սահմաններում, ահազագն է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։

Նախնական տվյալներով՝ պայթուցիչ սարք է տեղադրվել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի աստիճանահարթակում գտնվող աղբամանի մեջ, որտեղ առաջացած պայթունից վնասվել են շենքի մուտքի դռան ապակիները և աստիճանահարթակի ծածկը` պատճառելով զգալի չափերի վնաս:

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 04-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

vanadzor.jpeg1

vanadzor.jpeg2

vanadzor.jpeg33

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930