Բաժիններ՝

Գողացած բանկային քարտով 300.000 դրամ էր կանխիկացրել

1979 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն ապրիլի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող պանդոկի հանդերձարանի դարակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել էր 15.000 դրամ, բանկային քարտեր, իսկ ժամեր անց Կորյունի փողոցի թիվ 6 և Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեներում գտնվող բանկոմատներից քարտով կանխիկացրել են 300.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտից ներկայացրել են 1976 թ. ծնված Ջուլիետտա Ս.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս