Համաճարակը որևէ տարածքում` գյուղ, քաղաք, հանրապետություն, վարակիչ հիվանդությունների կտրուկ աճն է, որի ժամանակ տվյալ տարածքի բնակչության մի զգալի տոկոսը դառնում է հիվանդ: Տարբեր վարակների համար գոյություն ունի բնակչության թվաքանակի մինիմալ շեմ, որից ավելի հիվանդների առկայությունը նշանակում է համաճարակ: Վիրուսային վարակների դեպքում դա բնակչության թվի 1-5% է:
Հունվարի 15-ի գիշերը և 19-ին շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունն այն մասին, որ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, անհաջող էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում պայթյունի գործով կալանավորվածների թիվը հունվարի 12-ի դրությամբ հասել է 7-ի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մալուխային լրատվական Al Jazeera հեռուստաալիքը կդադարեցնիր իր հեռարձակումներն ԱՄՆ-ում ապրիլի 30-ին: Այս մասին ասվում է միջազգային հեռուստատեսային ընկերության կայքում:
Այն, որ Ադրբեջանին քննադատում են, բացահայտ է, այն, որ Հայաստանի դեմ էլ են որոշումներ ընդունում, դա էլ կա, բայց դրանք իրար հետ կապ չունեցող երկու հարցեր են: Մենք մեզ վատ ենք պահում ու ստանում ենք վատ պատասխան:
Ողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավելանում է զոհերի թիվը: Նվազագույնը 17 մարդ է սպանվել ահաբեկչության հետևանքով, ներառյալ՝ 5 զինյալ, 5 ոստիկան ու 7 քաղաքացիական անձ, հայտնում է korrespondent.net-ը:
Արտակ Շաբոյանը հավաստիացնում է, որ բենզինի շուկան գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում…
«Ես ամբողջ գործին ծանոթ չեմ, բայց ես խոսել եմ իմ պաշտպանյալի հետ, իր դիրքորոշումը հետևյալն է, որ ինքը տվյալ խաղի հետ կապված ոչ մի հակաօրինական գործառույթ չի իրականացրել: Ավելին, վերջինս հայատարարել է, որ ինքը ոչ մի խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել»:
«Մի քանի տարի առաջ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ ինձ համար կոնցերտ է գրել: Չէի սպասում նման բան, շատ շնորհակալ եմ նրան և շատ զգացված եմ: Սա առաջին կոնցերտն է, որ նվիրվում է ինձ, և ես խոստացա, որ կկատարեմ այն, երբ ժամանակ կլինի: Մինչև այսօր չստացվեց կատարել, բայց հիմա արդեն առիթը եկել է: Երեկ երիտասարդական նվագախմբի հետ առաջին փորձն արեցինք, շատ հետաքրքիր է»:
Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դեռևս նախորդ տարվա ընթացքում ստացվել են քրեական գործեր, որոնք վերաբերում են Դավիթ Դավթյանին, Կարեն Բաղրամյանին, Զարմիկ Մարկոսյանին:
«Այստեղ ամենաշատ վտանգը կա բախումների: Բախումներ ասելով՝ նկատի չունեմ ցամաքային զորքերի պատերազմներ, բայց կետային ընդհարումներ կլինեն Սիրիայում, Հայաստան-Թուրքիա սահմանում: Հայաստան -Թուրքիա սահմանում լարվածությունը կմեծանա, բայց չի վերաճի պատերազմի։ Պատերազմը կընթանա ուրիշի ձեռքերով, այսինքն՝ քրդական գործոնի ապասառեցմամբ»:
Ֆրանսիան կրճատել է զբոսաշրջային այցագրերի (վիզաների) տրամադրման ժամկետները 5 երկրի քաղաքացիների համար՝ մինչև 2 օր: Վիզաներն արագ կերպով կտրամադրվեն հայերին, վրացիներին, թուրքերին, վիետնամցիներին ու ինդոնեզացիներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել է երկրի տարածքում տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Այսուհետ արտարժույթ փոխանակել հնարավոր է միայն բանկերի գրասենյակներում, հայտնում է Trend-ը:
AzerTurkbank-ն այսօր միակ ադրբեջանական բանկն է, որը Ադրբեջանի բնակչությանը վաճառում է դոլար ու եվրոր: Նման որոշում է կայացրել Ադրբեջանի Կենտրոնական բանկը:
Դա եղել է քաղաքապետի որոշում, այդ հարցը ավագանու նիստում չի քննարկվել: Եթե հնարավորություն ունենայինք այդ նիստում լինելու, ապա հարց կբարձրացնեինք, թե ինչո՞ւ է հանրության կարծիքին, հանրային խորհրդի կարծիքին հակառակ նման որոշում կայացվում:
Լոնդոնի ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել պարեկությունը ևս մի քանի հարյուր զինված աշխատակիցներով, ինչը, ղեկավարության կարծիքով, թույլ կտա արդյունավետորեն հակազդել ահաբեկչական սպառնալիքին:
Նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողն ազգի թշնամին է։
Ուկրաինայում նվազագույնը 1 ամսում խոզի գրիպից մահացել է 19 մարդ: Ավելանում է նման ախտանիշներով հիվանդ մարդկանց թիվը, հայտնում է Vesti.ru-ն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ռազմավարական համագործակցությունը SOCAR ընկերության հետ չափազանց կարևոր է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ հանդիպմանը:
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավերի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում խորհրդատվություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
168.am-ի հարցին՝ ի՞նչ փոփոխություններ սպասենք Սիրիայում այս լարված հարաբերություններից հետո՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ նախորդ տարվա ավարտին ստեղծված ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի գոյությունը, որը հավակնություններ ունի Սիրիայում, իրանագետը պատասխանեց:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը անցյալ տարվա վերջին վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ Գերմանիայում բարձր է Փարիզի ահաբեկչությունների սցենարով հարձակումների հավանականությունը, հայտնում է գերմանական Bild-ը:
Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի քաղաքապետին» վերնագրի ներքո անդրադարձել էինք դեկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած պատմությանը: Համաձայն դրա՝ էջմիածինցիներն ականատես էին եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին:
Թուրքիայի ահաբեկչություններից հետո Ֆրանսիան «ճգնաժամային շտաբներ» ու «թեժ գծեր» է բացել Ստամբուլում ու Փարիզում: Այս մասին «Ուկրինֆորմին» հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունից:
Երևանում տեղումները կսկսվեն ուշ երեկոյան, սկզբում անձրևի տեսքով, իսկ գիշերը անձրևը կվերափխվի թաց ձյան
Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 4 մարդու, ովքեր կարող են առնչություն ունենալ ահաբեկչությունների կազմակերպմանը, որոնք այսօր տեղի են ունեցել երկրի մայրաքաղաք Ջակարտայում, հայտնում է Reuters-ը: