Բաժիններ՝

Ֆրանսիան կրճատել է զբոսաշրջային վիզաների տրամադրման ժամկետները Հայաստանի, Վրաստանի քաղաքացիների համար

Ֆրանսիան կրճատել է զբոսաշրջային այցագրերի (վիզաների) տրամադրման ժամկետները 5 երկրի քաղաքացիների համար՝ մինչև 2 օր: Վիզաներն արագ կերպով կտրամադրվեն հայերին, վրացիներին, թուրքերին, վիետնամցիներին ու ինդոնեզացիներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Այս մասին Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարԼորան Ֆաբիուսը:
«Ֆրանսիայի զբոսաշրջային վիզաների տրամադրման ժամկետները Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի ու Ինդոնեզիայի քաղաքացիների համար կտևի 48 ժամ»,- ասել է Ֆաբիուսը:

Ավելի վաղ նման որոշում կայացվել էր չինացի զբոսաշրջիկների նկատմամբ: Նրանց վիզա կտրամադրվի մեկօրյա ժամկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031