Աստղագուշակությունը կարող է շատ հետաքրքիր փաստեր բացել մեր կյանքի մասին:
Պետք չէ երբեք ուտելը համատեղել մի այլ գործընթացի հետ, օրինակ` կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, թերթ կամ ամսագիր, հեռուստացույցով դիտել հետաքրքիր ֆիլմ, քանի որ այս ամենով ուղեղը ծանրաբեռնված լինելով` մարդը սկսում է չլսել ուղեղից եկող որոշ հրահանգներ, իսկ երբ հասկանում է, որ շատակերությամբ է զբաղվել` արդեն ուշ է լինում:
Here Today երգն իմ զրույցն է Ջոնի հետ: Ես երգում եմ. Հիշում ես այն գիշերը, երբ մենք լալիս էինք, իսկ ինքը, մտածում եմ. այո, դա Քի-Վեսթում էր: Մենք չկարողացանք հասնել Ջեքսոնվիլ` փոթորիկի պատճառով, մնացինք Քի-Վեսթում, չքնեցինք ամբողջ գիշեր և լավ հարբեցինք: Եվ ես հիշում եմ դա. «Լսիր ընկեր, դու շատ պինդ տղա ես»: Այնպես որ, ես գիտեմ՝ ինչի մասին եմ երգում: Ես հիշում եմ այդ գիշերը: Ես մտածում եմ դրա մասին:
Հունվարի 3-ին, ժամը 17.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Սեբաստիա փողոցի թիվ 141/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 1950թ. ծնված Ն. Բ.-ն, 1980թ. ծնված Հ. Պ.-ն և 2014թ. ծնված Ա. Ա.-ն:
Կան մարդիկ, որոնք համեմատաբար ավելի շատ են քրտնում, քան մյուսները: Նման դեպքերում պետք է օգտագործվեն այլ պրեպարատներ: Եթե քրտինքից տհաճ ու շատ վատ հոտ է գալիս, պետք է անպայման դիմել բժշկի:
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոն ընդունված 40-ամյա Ս.Ս.-ի վիճակը ծանր է և անհրաժեշտ է նրան տեղափոխել մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։
«2015-ը դրամատիկ տարի էր աշխարհի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը՝ ամփոփելով անցած տարին ԼՂ հակամարտության գոտում:
Հունվարի 2-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել:
Բժշկության մեջ դեմքի կարմրությունը անվանում են էրիտրոֆոբիա. բառացի այն թարգմանվում է՝ «վախենալ կարմրելուց»: Էրիտրոֆոբիայով տառապող մարդիկ հաճախ աշխատանքի բերումով ստիպված են լինում հանդիպումներ ունենալ օտար մարդկանց հետ կամ հրապարակային ելույթներ ունենալ:
2015թ. սեպտեմբերի 3-ին հակառակորդի գնդակից զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի երկու մանկահասակ երեխաները՝ 6-ամյա Անահիտը եւ 5-ամյա Արամը, հավատում են Ձմեռ պապի գոյությանը: Ամանորին Հայկի երեխաները մյուս երեխաների նման ոչ թե խաղալիքներ են ուզել Ձմեռ պապից, այլ սահմանին զոհված իրենց հորը:
Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամանորյա տոներին սիրելի ուտելիքներից հրաժարվելը պարզապես մեղք է: Սակայն տոների ավարտից հետո զգացվում է ծանրություն որովայնի հատվածում, իսկ ավելորդ կիլոգրամներն ու սանտիմետրերն ուղեկցում են մեզ: Նման խնդրից խուսափելու համար հետևեք հետևյալ խորհուրդներին:
Հունվարի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, 8-ին կա տեղումների հավանականություն:
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/Ա շենքի դիմաց 1991 թ. ծնված Արայիկ Ս.-ն «Լանսիա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Էմմա Թադևոսյանին:
Հունվարի 3-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կապիկի տարու հաջողակ թալիսմանները: