Բաժիններ՝

Ստամբուլում պայթյունների գործով 7 մարդ է կալանավորվել

Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում պայթյունի գործով կալանավորվածների թիվը հունվարի 12-ի դրությամբ հասել է 7-ի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ելույթ ունենալով համաժողովի ժամանակ՝ Ալան նաև նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը մոտ ապագայում դառնալու է մարդկության գլխավոր խնդիրը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր պայթյունների գործով 4 կալանավորված անձանց մասին:

Թուրքական հատուկ ծառայությունները հաստատել են, որ ահաբեկչությունը կազմակերպել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող խմբավորումը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 10 օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8 գերմանացի, 1 պերուացի, 1 հարավկորեացի: Եվս 15 մարդ ստացել է վնասվածքներ: 6 տուժած դեռ գտնվում է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս