
Ինդոնեզիայի ահաբեկչությունը՝ լուսանկարներով

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավելանում է զոհերի թիվը: Նվազագույնը 17 մարդ է սպանվել ահաբեկչության հետևանքով, ներառյալ՝ 5 զինյալ, 5 ոստիկան ու 7 քաղաքացիական անձ, հայտնում է korrespondent.net-ը:
Ջակարտայի կենտրոնում ահաբեկչությունները կազմակերպել է 10-14 զինյալից բաղկացած խումբը, որի թվում եղել են մի քանի մահապարտներ:
Բոլոր՝ 6 պայթյունները տեղի են ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական շրջանում՝ իրարից 50 մետր հեռավորության վրա: Պայթյուններից մեկը որոտացել է ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ, մյուսը՝ առևտրի շենքի ու Starbucks սրճարանում:
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 4 մարդու, ովքեր կարող են առնչություն ունենալ ահաբեկչությունների կազմակերպմանը: