Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Երևան տեղափոխվող վիրավորների անունները կհրապարակենք վաղը՝ նոյեմբերի 5-ին։
«Սև արկղերի» վերծանումից պարզ է դառնում, թե ինչն է եղել Եգիպտոսում Airbus A321-ի կործանման պատճառը: Բորտային ինքնագրերի տվյալները հաստատում են ինքնաթիռի տեխնիկական անսարքության փաստը, այն է՝ շարժիչում տեղի է ունեցել բռնկում, որը հանգեցրել է պայթյունի: Այս մասին գրում է եգիպտական Almasryalyoum պարբերականը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ է ստացել Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններից, որ բանակցային այս փուլի արդյունքում համաձայնագիրը կստորագրվի, նա պատասխանեց. «Մենք ենթադրում ենք, որ կողմերը սկսում են բանակցությունները բարեխղճորեն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիևային՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստերը, այսօր հանձնել է Պուշկինի մեդալ, հայտնում է TASS-ը:
ԵԽ ԽՎ-ի Քաղաքական հարցերով կոմիտեում քննարկվել ու ընդունվել է Ռոբերտ Վալտերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովին:
Կամո Փ.-ն հայտնել է, որ ներարկիչների մեջ լցված դարչնագույն հեղուկը «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքը պատրաստել է ներարկելու միջոցով օգտագործման համար, իսկ պոլիէթիլենային տոպրակի նյութերը օգտագործել է թմրամիջոց պատրաստելու համար:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան չվերթի ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նուբարաշենի, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20` նրբանցքը ներառյալ, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Դավիթ Բեկի փող. 10-ից-40 համարների ջրամատակարարումը:
168.am-ի տեղեկություններով՝ Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Ինքնաթիռը, սակայն, գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ Տաջիկստանում:
«Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ սահուն անցավ: Իհարկե, որոշակի խնդիրներ եղան և մենք էդ խնդիրները կարգավորեցինք հենց սեզոնի ընթացքում: Դուք տեսաք՝ մեծածավալ մթերումներ իրականացվեցին, ինչպես խաղողի, այնպես էլ պտուղ-բանջարեղենի, և այսօրվա վիճակով փառք ու պատիվ բոլոր մթերողներին, որ կարողացան այդ մեծածավալ մթերումներն իրականացնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով՝ դեռ հունիսի ընտրություններից հետո քրդական ուժերը կարծում էին, որ Էրդողանը կգնա այս քայլին, այսինքն՝ երկրում կստեղծի անկայունություն և հասարակությանը կմղի, որ ընտրեն՝ ապակայունացո՞ւմ, թե՞ իշխող կուսակցությունը. «Այս ընտրությունների ժամանակ և հետո Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումներն ահռելի չափերի են հասել։
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ կարևոր հանցանշաններ է հայտնաբերել Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռի աղետի վայրում, որոնք կարող են լույս սփռել տեղի ունեցած աղետի վրա:
ՏԿԱԻՆ ՃԿԱԿ-ն նաև կապ է հաստատել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ այս պահին արվում է ամեն ինչ տեղեկատվությունը ճշտելու և հնարավոր մանրամասներն իմանալու համար:
«Օդանավի ընկնելուց օրեր առաջ ես ասել էի, որ տեռորիստական գործողություններ կկատարվեն Ռուաաստանի դեմ: Եթե ընդունենք, որ դա տեռորիստական ակտ էր, ինչը շատ հավանական է, դա իր դառը հետևանքները կարող է ունենալ. և՛ Ռուսաստանի համար կարող են դրանք շարունակվել, և՛ Հայաստանի համար, քանի որ մենք աշխարհի կողմից ընկալվում ենք՝ որպես Ռուսաստանի ածանցյալ»,- այսօրվա ասուլիսին խոսելով Airbus 321 օդանավի կործանման մասին՝ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, 1982 թ. ծնված Լևոն Մ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած երկու ուղևորներ, ուղեբեռների հետ կապված հարցերի շուրջ, վիճաբանել են իր և նույն չվերթի ներկայացուցիչ Լիպարիտ Հ.-ի հետ, հրել և հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:
Նորմանդյան ձևաչափով ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը (Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա ու ՌԴ) տեղի կունենա Բեռլինում նոյեմբերի 6-ին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ԱԳՆ-ն:
«Ռուսաստանը պարզապես փորձում է սիրաշահել Ադրբեջանին, ինչը միշտ էլ անելու է, բայց դա չի կարելի դիտել՝ որպես ռազմավարության փոփոխություն։ Ռուսաստանը մեր ռազմական դաշնակիցն է, և ակնկալելու ու պահանջելու ենք, որ նա այդպես պահի իրեն: Սա չի նշանակում, որ հանգիստ պետք է գնանք-քնենք, բայց նշանակում է, որ պետք չէ բոլոր քայլերի մեջ անպայման մեծ վտանգներ տեսնել: Սակայն Ադրբեջանին սիրաշահելու Ռուսաստանի տակտիկան եթե երկար շարունակվի, կարող է վերածվել ռազմավարության, ինչը մտահոգիչ կդառնա»:
Խորհրդակցության ընթացքում պարոն Զաքարյանը հերթական անգամ շեշտել է գնումների ոլորտում վերահսկողություն իրականացնելիս Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) հիմնական սկզբունքներով` «գին, որակ և հասցեականություն», առաջնորդվելու կարևորության մասին:
Թուրքիայի Գազիանթեպ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ԴԱԻՇ-ի ենթադրյալ 9 անդամի, որոնք, ըստ իրավապահների, ահաբեկչություն են նախապատրաստել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային:
Հիմք ընդունելով հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը` Ծառայության պետի 2015 թ. նոյեմբերի 3-ի հրամանով ԱՄՆ-ի Նեբրասկա, Հարավային Դակոտա և Վիսկոնսին նահանգներից ներմուծման արգելքը վերացվել է:
Նոյեմբերի 4-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՓԾ Երևան քաղաքի և փրկարարական ուժերի վարչություններում, ինչպես նաև Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը:
Հաջորդ տարի բյուջեից բնապահպանության ոլորտի գծով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 924.6 մլն դրամ` 2015 թ. հաստատված 3 մլրդ 217.9 մլն. դրամի դիմաց: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց, որ մի քանի ծրագիր ավարտվել է և դրանով է պայմանավորված նվազումը:
Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։
ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել է մոտ 50 մարդ:
16-ամյա տղան խոստովանել է երկու տարեց կանանց սպանությունները:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ջիհադիստները դարձյալ իրենց վրա են վերցրել Եգիպտոսում ռուսական ուղևորատար А321 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 08.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 2005 թ. ծնված Ա. Շ.-ը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այսօր առավոտյան Հարավային Սուդանի Ջուբայի օդանավակայանի մերձակայքում աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 41-ի: