Բաժիններ՝

Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռում գտնվել է մոտ 50 մարդ. Sudan Tribune

ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել է մոտ 50 մարդ:

Նման տվյալներ է ներկայացնում Sudan Tribune-ը՝ հղում կատարելով Հարավային Սուդանի կառավարությունում իր աղբյուրին:

Բացի այդ՝ թերթի զրուցակիցը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ աղետին զոհ է դարձել 41 մարդ: Զոհերի թվում կան նաև տեղացիներ, ում տների ու հողամասերի վրա էր ընկել ինքնաթիռը:
Դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել աղետի պատճառը:
Քննարկվում է երկու վարկած՝ ինքնաթիռի գերծանրաբեռնվածությունն ու տեխնիկական խափանումը:

Հիշեցնենք, որ «ԱՆ-12» ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով: Ավելի վաղ հաղորդվել է, որ կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել են 12 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները՝ 5 հայ և 1 ռուս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիաաղետը տեղի է ունեցել օդանավակայանի հարևանությամբ: Օդանավն ընկել էր օդ բարձրանալուց քիչ անց: Ինքնաթիռի բեկորները ընկած են Սպիտակ Նեղոս գետի ափին:

Ավելի վաղ Interfax-ի աղբյուրը չէր բացառել, որ կործանված «ԱՆ-12»-ը կարող էր պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս