Անահիտ Սողոմոնյանը ծնվել է 2009 թվականին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ասֆիքսիայով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում պարտվեց «Բավարիային» (1:5), «Չելսին» հաղթեց Կիևի «Դինամոյին» (2:1), իսկ «Բարսելոնան» ջախջախեց «ԲԱՏԷ»-ին (3:0):
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Արմեն Հովհաննիսյանը ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը» (Ространснадзор) ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությումից ստացել է հրաման, որով առաժամանակ դադարեցվում է բոլոր А321 ինքնաթիռների շահագործումը, մինչև ավիաընկերությունում կկատարվեն հավելյալ ստուգումներ:
Արթուր Առաքելյանի խոսքով, ընկերությունը, որին պատկանում է վթարված ավտոբուսը, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարում: Նրա խոսքով՝ եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ ընկերությունը կամ որևէ այլ պաշտոնյա պետք է պատասխանավության ենթարկվի, ապա դա տեղի կունենա:
Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Վթարից զոհված Սուրեն Պետրոսյանի ընկերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պետրոսյանը 47 տարեկան էր, ունի 3 երեխա, երկու դուստր և մեկ որդի, որը սովորում է 6-րդ դասարանում:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել էր բժշկական կոնսիլիում, որի ընթացքում հստակեցվել են տուժածների հետագա բուժման հարցերը, առանձնացվել են այն հիվանդները, որոնց բուժման գործընթացը հնարավոր է շարունակել Հայաստանում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հարավային Սուդանում երեկ կործանված «Ան-12» բեռնատար ինքնաթիռի ուղևորներից մեկը (երեխա) փրկվել էր:
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է նոյեմբերի 10-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված զինվորական 8 ավանների անշարժ գույքը հանձնել պաշտպանության նախարարությանը:
Նման միջոցառումը կապված է օրեր առաջ Սինայի թերակղզում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռի կործանման հետ:
Փրկարարները Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի բեկորների տակից հայտնաբերել են ևս մեկ երեխայի մարմին:
Երեկ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում գտնվող ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը 45 տարեկան էր: Նա ապրում էր Հարավ Արևմտյան թաղամասում, իսկ հայրական տունը գտնվում է Ներքին Շենգավիթում: Նա ունի երկու երեխա:
Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Ըստ Ն.Զոհրաբյանի՝ ապացուցված հստակ փաստ է, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը ամսական հստակ ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից: Նա նշեց, որ այս բանաձևը որևէ իրավական պարտադիր կատարման ուժ չունի, ոչինչ չի փոխելու, միայն էլ ավելի է սրելու հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հարաբերությունները միջազգային հարթակներում. «Դա դանակով մեջքից հարված էր Մինսկի խմբի գործունեությանը»:
Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի:
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռուսաստանից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հիշատակը:
Հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 256 մլն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորումն ավելացել է 2.7%-ով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով և էներգետիկ ծառայությունների թանկացումով:
95-ին Կարամելի Հարութին եւ Կոմբիկերի Վլադին ազատականությունը նույնքան էր հետաքրքրում, որքան հիմա Շմայսին եւ Թոխմախի Մհերին հուզում է նժդեհականությունը:
Նույնականացվել են Եգիպտոսում վթարի ենթարկված А321 ինքնաթիռի 58 ուղևորի աճյունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հրետանի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Գլխավոր հաշվապահին ուղարկեիք: Նախարարներն էլ ունեն ֆինանսական վարչություն, հո իրե՞նք չեն զբաղվում բյուջեով»,- վրդովված նկատեց Ա.Արզումանյանը:
Չեմ կարծում, դրսի ուժերը ուղղակի հետեւում են իրավիճակին եւ միշտ էլ փորձում են աշխատել իշխանությունների հետ։ Մանավանդ Ռուսաստանը այնպիսի պետություն է, որ միշտ փորձում է իր կապերը իշխանությունների հետ ավելի սերտացնել, հատկապես այնպիսի իշխանությունների, որոնք պրոռուսական կուրս են որդեգրում եւ առնվազն չեն հակադրվում ՌԴ արտաքին քաղաքականաթյանը եւ խնդիրներ չեն առաջացնում միջազգային հարաբերություններում ՌԴ- ի շահերի տեսակետից։
«Ընդամենն ասում են, որ վարորդը կոնտուզիա տարած է եղել: Թող նայեն, տեսնեն, թե ինչպես է եղել, որ այդ մարդը նստել է ղեկին»,- ասում է «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել, որը ինքնաթիռում տեղադրել էին ահաբեկիչները, հայտնում է CNN-ը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ՏԿԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը հաղորդեց, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում 59 անձից բաղկացած ավտոշարասյունը (8 զոհերի դիեր, 16 քաղաքացի, 33 տուժածներ, որոնցից 8-ը` ծանր,) միջգերատեսչական հանձնաժողովի 10 անդամների ուղեկցությամբ առավոտյան կուղևորվի Ռամենսկոյի օդանավակայան, որտեղից ժամը 13:00-ի սահմաններում կմեկնեն Երևան:
Նոյեմբերի 5-8-ին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Ռուսական «Կոգալիմավիա» ընկերության բորտային ինքնագիրներից մեկը լրջորեն վնասված է: Ինչպես հայտնում է Միջպետական ավիացիոն կոմիտեի կայքը, խոսքը այն «սև արկղի» մասին է, որը ձայնագրել է օդաչուների խոսակցությունները:
Այն բանից հետո, երբ Արա Աբրահամյանը հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրեց, ՀԱԿ-ը, ըստ ամենայնի, «խուճապի մեջ է», իսկ Մատվիենկոյին իրենց մասին հիշեցնելու եւ Պուտինին հավատարմության հերթական ժեստը ուղարկելու առումով պատեհ առիթ էր, որին ՀԱԿ-ը պատրաստվել էր ըստ արժանվույն հավանաբար, Սմբատ Կարախանյանն այլեւս չի կարողանում «դուրս գալ» Պուտինի կամ նրա մերձավորների վրա)։