 
                        Արմեն Երիցյանի հրամանով` նշանակումներ են կատարվել
 
                                    Նոյեմբերի 4-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՓԾ Երևան քաղաքի և փրկարարական ուժերի վարչություններում, ինչպես նաև Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Խաչատրյանին և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սուրեն Հարությունյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        