 
                        Պուտինն Իլհամ Ալիևի դստերը Պուշկինի մեդալ է հանձնել
 
                                    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիևային՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստերը, այսօր հանձնել է Պուշկինի մեդալ, հայտնում է TASS-ը:
Ալիևան մեդալի է արժանանում «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ու համագործակցության գործում ունեցած ավանդի, տնտեսական կապերի զարգացման, ռուսերենն ու ռուսական մշակույթն արտերկրում տարածելու համար»:
Լեյլա Ալիևան Ադրբեջանում համարվում է հասարակական գործիչ:
Պարգևատրման արարողությունը կայացել է Ազգային միասնության օրվա կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում նշվում է Ազգային միասնության օրը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        