Բաժիններ՝

A321-ի կործանման վայրում հայտնաբերվել են կարևոր հանցանշաններ. Քննչական կոմիտե

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ կարևոր հանցանշաններ է հայտնաբերել Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռի աղետի վայրում, որոնք կարող են լույս սփռել տեղի ունեցած աղետի վրա: Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Նա նշել է, որ խոսքը ինչ-որ փաստաթղթերի, իրերի ու նյութերի մասին է, տեղեկացնում է ntv.ru-ն:

Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ ՌԴ Քննչական կոմիտեի խնդրանքով Եգիպտոսի կոմպետենտ մարմիններն ընդլայնել են որոնողական օպերացիաների տարածքը:
«Դրա շնորհիվ քննիչներն ու կրիմինալիստներն արդեն հայտնաբերել են փաստաթղթեր, իրեր ու նյութեր, որոնք նշանակություն ունեն քրեական գործի հետաքննության համար»:

Մարկինի խոսքով՝ բոլոր նյութերը Քննչական կոմիտեի աշխատակիցները կհետաքննեն ու կուսումնասիրեն իրենց եգիպտացի գործընկերների հետ:

Հիշեցնենք,որ ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում թռիչքից 23 րոպե անց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս