
Վիճաբանություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, 1982 թ. ծնված Լևոն Մ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած երկու ուղևորներ, ուղեբեռների հետ կապված հարցերի շուրջ, վիճաբանել են իր և նույն չվերթի ներկայացուցիչ Լիպարիտ Հ.-ի հետ, հրել և հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:
Պարզվել է, որ Լևոն Մ.-ի և Լիպարիտ Հ.-ի հետ վիճաբանել և բռունցքներով նրանց հարվածել ու գլխի շրջանում վնասվածքներ են պատճառել նշված չվերթի ուղևորներ, եղբայրներ՝ 1983 թ. ծնված Ռուստամ և 1985 թ. ծնված Ռուբեն Գ.-երը, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն: