 
                        Թուրքիայում ԴԱԻՇ-ի անդամներ են կալանավորվել
 
                                    Թուրքիայի Գազիանթեպ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ԴԱԻՇ-ի ենթադրյալ 9 անդամի, որոնք, ըստ իրավապահների, ահաբեկչություն են նախապատրաստել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ 2 կասկածյալ ձերբակալվել էր անցած ուրբաթ օրը ու ևս 7-ը՝ ոստիկանության շարունակական ստուգայցերի ընթացքում, որոնք ավարտվել են երեքշաբթի:
Ենթադրվում է, որ խմբավորման անդամները պատրաստվել էին ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Մասնավորապես, պայթյուններ են ծրագրվել Ստամբուլում՝ իշխող կուսակցությունների գրասենյակներում:
«Խմբի անդամներից առգրավվել են տրանսպորտային միջոցներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր ու զենք, որը նրանք պատրաստվել են օգտագործել հարձակման ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        