Բացառիկ կադրեր՝ Հարավային Սուդանում 5 հայի կյանք խլած օդանավի վթարի վայրից:
Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Տուլայի մարզում Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի բոլոր այն ուղևորները, որոնք ի վիճակի կլինեն նստել ինքնաթիռ ու գալ Հայաստան, նախնական պլանավորման վաղը կտեղափոխվեն Ռամենսկ՝ ինքնաթիռով դեպի Հայաստան գալու համար:
Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «ԲԿՄԱ»-ի հետ խաղի դիտարկումներով (1:0):
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Գերագույն հոգևոր խորհուրդը:
«Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է հայտարարվել, բայց այս տարիների ֆինանսավորումից դա չի երևում: Մեր տված հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով 6 դոլար է կազմում, իսկ օրինակ Չեխիայում այդ նպատակով 200 եվրո է հատկացվում՝ չհաշված, որ իրենց վարկի տոկոսներն ավելի ցածր են: Չեխիայում ես չտեսա մի տրակտոր, որը վարելիս պավառոտ տար, որ հողը չփչացնի: Պիտի փող տանք գյուղացուն, որ տեխնիկա առնի»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Ջուբայի օդանավակայանի մոտ աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռից փրկված 3 անձինք Հարավային Սուդանի քաղաքացիներ են, հայտնել է այս աֆրիկյան պետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչ առերեսումը, ինքը Ռ. Հայրապետյանի հետ հանդիպում չի ունեցել, ինչպես ներկայացնում են. «Իհարկե, ոչ, հանդիպում չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Առաջարկություններ եղել են: Որոշ «վայ» լրատվամիջոցներ փորձեցին ինչ-որ մեկի պատվերով իմ անձի և մեր տեսակի վրա ցեխ շպրտեն, թե ինչ-որ գումար է առաջարկվել: Իհարկե, հեղինակությունները փորձել են միջամտել, ինչ-որ բաներ հորդորել, արտերկրից մարդիկ են եկել, հորդորել են, բայց բոլորն էլ մերժվել են: Որևէ մեկը չի կարող փաստի, որ ես որևէ մեկի հետ բանակցել եմ, կամ փորձել եմ հանդիպել: Ես եմ հրաժարել հանդիպելուց»:
Նոյեմբերի 3-ին, ժամը 7-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Մարատ Միքայելյանին:
Հրապարակվել է Հարավային Սուդանում An-12 ինքնաթիռի անկման տեսանյութը:
Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել են 12 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները՝ 5 հայ և 1 ռուս:
Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ էին հայ փարձագիտական հանրության համար: «Շատերս սխալվեցինք, քանի որ կարծում էինք` Էրդողանին ու նրա կուսակցությանը չի հաջողվի հավաքել անհրաժեշտ ձայներ, բայց նրան հաջողվեց, քանի որ ստեղծել էր վախի մթնոլորտ երկրում, և ժողովրդին կարծես թե համոզել, որ ինքն ու իր կուսակցությունը երկիրը կտանեն կայունության»,- այսօրվա ասուլիսին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկում է ավտոմայրուղին, որը Հոմս նահանգից գնում է դեպի Հալեպ, RIA Novosti-ին հայտնել են սիրիական բանակի իր աղբյուրները:
Համացանցում տեղակայվել է տեսահոլովակ, որտեղ որպես Ուկրաինայում բնակվող և ազգությամբ հայ ներկայացող ոմն Ֆիլիպ Վարդանի Էկոզյանց կամ Ֆիլիպ Վարդան Մելիքսեդեկ, հանդես գալով իր և ենթադրյալ համախոհների անունից (խոսում է որպես որոշակի «մենք»-ի ներկայացուցիչ) ակնհայտորեն անուղղակի սպառնալիքներ է ուղղում Հայաստանի Հանրապետության ընդդիմության հասցեին:
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում ծագած հրդեհի հետևանքով սկիզբ առած բողոքների ֆոնին հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ն:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 609.9 մլն դրամ` 2015 թ. 16 մլրդ 560.5 մլն դրամի դիմաց:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա):
2015թ. նոյեմբերի 9-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի անձնագրերը ետ ստանալու նոր դյուրացված ընթացակարգ վիզայի դիմումը բավարարված դիմումատուների, ինչպես նաև ներկայումս վիզա ունեցող և այն երկարաձգելու նպատակով նոր վիզայի դիմող քաղաքացիների համար: Նոր ծառայությունն անվճար է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի 79-րդ տան բակում գտնվող անասնագոմի պատը և մասամբ իջել է տանիքը:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան պուրակում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
«Ընդունում եմ, որ ժողովրդավարության ավելացման ուղղությամբ բավականին լուրջ քայլեր պետք է իրականացվի, ընդունում եմ, որ մեր ժողովրդավարությունը փխրուն է, ու լուրջ քայլեր պետք է տարվեն այդ ուղղությամբ, լուրջ քայլերի առաջին քայլը Սահմանադրության փոփոխությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարդան Օսկանյանի այն հայտարարության մասին, թե այս սահմանադրական բարեփոխումները լուրջ վնասելու են մեր փխրուն ժողովրդավարությանը, ասաց Գագիկ Մելիքյանը:
Նրա փոխանցմամբ, այսօր քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու Թուրքիայի հետ հարաբերությունները ևս: «Միջադեպերը, որ տեղի են ունենում սահմանամերձ տարածքներում, մտահոգում են մեզ, ու մենք ուզում ենք, որ կայունություն լինի, փրկենք կյանքեր»- ամփոփեց Վիգանդը:
Դորտմունդյան «Բորուսիայի» ավագ մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 11-րդ տուրի բրեմենյան «Վերդերի» հետ խաղից հետո շռայլ կոմպլիմենտներ է ուղղել Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
Այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «ՊՍԺ»-ին (1:0), «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Սևիլիային» (3:1), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ՝ «ԲԿՄԱ»-ին (1:0):
Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրավված էր ԻՊ զինյալների կողմից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: