
Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմում եղել են ազգությամբ հայեր. ՀՀ ԱԻՆ

Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած անձնակազմի վերաբերյալ մանրամասնությունները ճշտելու նպատակով ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի (ЦУКС) հետ, որտեղից հաստատեցին, որ նախնական տվյալներով կործանված ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել:
ՏԿԱԻՆ ՃԿԱԿ-ն նաև կապ է հաստատել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ այս պահին արվում է ամեն ինչ տեղեկատվությունը ճշտելու և հնարավոր մանրամասներն իմանալու համար: