
Հրապարակվել է «Սու-24»-ի անձնակազմին նախազգուշացնող ձայնագրությունը

Associated Press գործակալությունը տարածել է թուրք զինվորականների աուդիոձայնագրությունները՝ նախազգուշացումներով, որոնք ուղղված են եղել Սիրիայում կործանված «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի անձնակազմին:
Ինչպես գրում է գործակալությունը, աուդիոձայնագրության մեջ լսելի է ձայն. «Գծի վրա թուրքական օդային ուժերն են: Դուք մոտենում եք Թուրքիայի օդային տիրույթին: Անհապաղ կուրսը փոխեք դեպի հարավ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայի Լաթաքիա նահանգում կործանվել է ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է թուրքական կողմը՝ ինքնաթիռին մեղադրելով իր օդային տիրույթի խախտման մեջ: