Բաժիններ՝

Եվրախորհրդարանը ահաբեկչության դեմ պայքարի բանաձև է ընդունել

Արձագանքելով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին՝ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը միջոցառումներ է առաջարկում ահաբեկչության ու երիտասարդության արմատականացման դեմ պայքարի համար, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Փաստաթղթին իրենց հավանությանն է արժանացրել քվեարկությանը մասնակցած 694 եվրախորհրդարանականներից 548-ը, ասվում է մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ստրասբուրգում նոյեմբերի 25-ի նիստի արդյունքներով:
Բանաձևը խորհրդատվություններ է պարունակում ծայրահեղականության դեմ ԵՄ-ի համատեղ ռազմավարության մշակման համար:

Եվրախորհրդարանը, մասնավորապես, առաջարկում է ստեղծել բոլոր երկրների համար ընդհանուր «սև ցուցակ», որտեղ տեղ են գտնելու ապացուցված ու ենթադրյալ ջիհադականները:

Բանաձևում նաև նշվում է, որ հարկավոր է սահմանել համընդհանուր ձևակերպում «օտարերկրացի զինյալներ» հասկացության համար, որպեսզի հեշտանա արմատական իսլամիստների կողմում կռվող եվրոպացիների քրեական հետապնդումը տուն վերադարձի ժամանակ:

Բացի այդ՝ առաջարկվում է ընդունել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հաշիվների սառեցումը, որպեսզի արգելեն ահաբեկչության մեջ կասկածվողներին լքել ԵՄ տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30