Բաքվում բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու հավատացյալների միջև
Մի քանի մարդ է տուժել այսօր Բաքվի Նարդարան ավանի բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է ադրբեջանական Contact.az կայքը:
Ինչպես հայտնում է Turan գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններին, ոստիկանությունը անցկացրել է հայտնի աստվածաբան Տալե Բագիրզադեի ձերբակալության օպերացիա:
Նրա կողմնակիցների ու իրավապահների միջև կռիվ է սկսվել, ինչի հետևանքով իրավապահների ուղղությամբ նռնակ է նետվել, կան վիրավորներ:
Նշվում է, որ Բագիրզադեից բացի ձերբակալվել է ևս մի քանի մարդ: Դեպքը հարուցել է զանգվածային բողոքի ալիք, մարդիկ պատրաստվում են միտինգ անել: Ադրբեջանի ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել կատարվածը:
Islamazeri.az կայքի տվյալով՝ օպերացիան անցկացվել է ցերեկային նամազի ժամանակ, ինչը հարուցել է հավատացյալների դժգոհությունը:
Նարադանի բնակչությունը իսլամի խիստ հետևորդ է:
https://www.youtube.com/watch?v=LH8kvVIJ_6Q