Բաժիններ՝

Ռուսաստանը С-400 համակարգեր է տեղակայել Սիրիայի ռուսական ռազմաբազայում

Ռուսաստանը նոր սերնդի С-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Սիրիայում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել երկրի պաշտպանության նախարարության առաջարկը՝ Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում տեղակայել С-400 զենիթահրթիռային համակարգեր:

Դա արվել է այն բանից հետո, երբ թուրքական կործանիչը նախօերին խոցել էր ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, որը մասնակցում էր ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին:
ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը լրագրողներին հայտնել է, թե Սիրիա ուղարկված С-400-ները չեն վաճառվելու ու Ռուսաստան են վերադառնալու միայն խնդիրների իրականացումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30