
Երևանում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների շարունակությունը Գյումրիում

Tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 25-ի խուզարկության արդյունքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տարել են «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տեխնիկան: Ռադիոկայանի պատասխանատուներից ոչ մեկն աշխատակիցների խոսքով իրենց որևէ բացատրություն չի տվել, սովորականի նման եկել են աշխատանքի ու տեսել, որ տարածքը տակնուվրա է արված:
Հիշեցնենք, որ տարածված տեղեկությունների համաձայն իրականացված քննչական գործողությունները եղել են հակաահաբեկչական գործողությունների շրջանակում: Ինտերնետային այս կայանի եթերում պարբերաբար հարցազրույցներ են տվել ձերբակալված Արթուր Վարդանյանն ու նրա ղեկավարած “Հայոց Վահան” հասարակական կազմակերպության անդամները:
https://www.youtube.com/watch?v=M4_KtOFWsw8