Բաժիններ՝

ԱՄՆ-ը 50 զինվորական է ուղարկել Սիրիայի Քոբանի քաղաք

ԱՄՆ-ը նվազագույնը 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի հյուսիում գտնվող Քոբանի քաղաք, հայտնում է Al Mayadeen-ը: Զինվորականներն աջակցելու են քրդերին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դիմել էր ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղող կոալիցիայի անդամներին՝ կոչ անելով ակտիվացնել ջանքերը:

Իր հերթին, Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն «անշուշտ» ուղարկվելու են Սիրիա, եթե ԱՄՆ-ը տեղում գտնի «ունակ» ուժերի, որոնց հետ հնարավոր է իրականացնել պայքար ԴԱԻՇ-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս