Մեդվեդևը հանձնարարել է համապատասխան միջոցառումներ մշակել՝ ի պատասխան Թուրքիայի ագրեսիայի
                                    ՌԴ կառավարությունը հանձնարարել է տնտեսական ու մարդասիրական ոլորտներում համապատասխան միջոցառումներ մշակել ի պատասխան Թուրքիայի ագրեսիայի, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Ես ցանկանում եմ ասել Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների մասին: Երեկ մենք քննարկել ենք այդ հարցը նախագահի հետ Եկատերինբուրգում, որի արդյունքում կառավարությանը հանձնարարվել է մշակել միջոցառումներ տնտեսական ու մարդասիրական ոլորտներում՝ ի պատասխան ագրեսիայի ակտի: Որոշումը ընդունվելու է օրենքի հիման վրա»,- հայտարարել է Մեդվեդևը ՌԴ կառավարության նիստում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    