Կապանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Դ.Համբարձումյանը պետական բյուջեի գումարներով «ատկատ» է կազմակերպել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
«Այսպիսի հանցագործությունը կամ կատարվում է հատուկ պլանավորված՝ ելնելով ինչ-ինչ դրդապատճառներից, որը որոշակի նախապատրաստական փուլ է ունենում, որպիսի վարկածը պարտավոր ենք չբացառել, կամ էլ, եթե մի պահ ընդունենք այն վարկածը, թե տուն մտել է ջուր խմելու համար, հետագայում վախից ելնելով է արարքը կատարել, այս դեպքում պետք է հոգեբանական որոշակի շեմ անցնել՝ այդ քայլերին դիմելու համար»:
Դեսպանի խոսքով, բռնությունների եւ զոհերի թվի կտրուկ աճը շփման գծում անցած տարվա ընթացքում մտահոգում է իրենց, չի բխում որեւէ երկրի շահերից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Այսօր hayeli.am տեղեկություն էր հրապարակել, թե արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը մտափոխվել է մի քանի ամիս առաջ կայացած ԱԳՆ շենքի գնման գործարքի կապակցությամբ և այլևս չի ուզում գնել այդ շենքը՝ համարելով այն ոչ բարենպաստ գործարք: Նշվել է նաև, որ կառավարությունը նոր որոշում է կայացնելու` հիմա էլ աճուրդով վաճառել այն:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն այսօր ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են հակամարտության գոտում վերջին զարգացումները:
«Բազմաթիվ աշխատանքներ կան, որ պետք է անել: Մարդիկ սիրով մնում են, որովհետև բոլորն էլ ուզում են գույքը նորմալ հանձնել, որովհետև ոչ մեկը վերագործարկման հետ կապված հույսը չի կտրում»,- ասաց նա:
«Դոնեցկ և Լուգանսկ մարզերում իսկապես դրությունը բարդ է. մարդիկ շատերը տեղափոխվել են, կան մարդիկ, ովքեր ստիպված մնում են իրենց բնակավայրերում: Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»,- ասում է Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Մյունհենում ընթացող անվտանգության հարցերով 51-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է անվտանգություն ստեղծել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե՝ նրա դեմ:
«Բոլոր ուժային կառույցներում եղել ենք, ոչ ոք տեղեկություններ չունի Արտակից»,-168.am-իհետ զրույցում ասաց «Կասեցում» նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը՝ խոսելով այսօր նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին:
Այսօր Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի կունենա փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան՝ Ռադիկ Հակոբյանը:
Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է և կրակոցներ են հնչում:
24 ամյա այս երիտասարդը կարող է իր անհավանական հնարքներով զարմացնել անգամ ամենաանտարբերներին։ Սակայն հնարքները ոչ թե իրական են, այլ համակարգչային մոնտաժի արդյունք։ Զաք Քինգը դրա լավագույն վարպետներից է։
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը հաստատեց այն տեղեկությունները, որ նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգել են Տոլսոտոյի փողոցից:
«Հանդիպումներն անցնում են արդյունավետ, և վերադառնալուն պես՝ սահմանված կարգով հանրությանը կներկայացնենք մեր իրականացրած աշխատանքերն ու հավաքագրված տեղեկատվությունը»:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:
Ըստ փաստաթղթերի, Արթուր Քարդաշյանը և Քիմի ապուպապը՝ Թաթոսը, ծնվել են Քարաքալեում: 1913-ին նա հեռացել էր Գերմանիա, այնտեղից՝ Բոսթոն, իսկ ավելի ուշ՝ Լոս Անջելես: ԱՄՆ-ում Թաթոսն աղբահավաքի բիզնես ուներ ու ամուսնացել էր Քալաքալեից մեկ այլ փախստականի՝ Հաննա Շաքարյանի հետ: Ինչպես արդեն նշվեց, նրանց որդին ու Քարդաշյանների ներկա սերնդի պապ Արթուրը 1938-ին ամուսնացավ աստղերի տատ Հելեն Առաքելյանի հետ:
Մեր տեղեկություններով, Դավիթ Բալայանը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է։ Նշենք, որ Կիմ Բալայանի մյուս որդին՝ Տիգրան Բալայանը, ԱԳՆ մամուլի խոսնակն է։
Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում:
Պարբերականի տվյալներով` Ferrari 250 GT SWB California Spider մոդելի ավտոմեքեաներից թողարկվել է ընդամենը 37 միավոր:
Դաունի համախտանիշով ծնված երեխայի՝ Լեոյի մայրը՝ Ռուզան Բադալյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հղիությունն ընթացել է շատ նորմալ, կատարել են բոլոր հետազոտությունները, նույնիսկ նշված հիվանդության համար անհրաժեշտ հղիության թեստը…
Ներկա դրությամբ հայտնի չէ ահաբեկչական կազմակերության մոտ պահվող պատանդների թիվը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է»:
Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Զարիֆը հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում անցկացված բանակցությունների ժամանակ դրվել են Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագրի հիմքերը:
«Ծննդաբերությունից մի քանի ժամ անց, ես ոչ թե ուրախանում էի իմ երեխայի ծնունդով, այլ փորձում էի հավաքել իմ ողջ ուժն ու որոշում ընդունել»:
Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է, կրակոցներ են հնչում, իսկ ժամը 18.50-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 1989 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ն և 1990 թ. ծնված Արմեն Է.-ն:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդունել է այն:
Գյումրեցիների դեպքում իշխանությունների մտավախությունն արդարացված էր. նրանք կգնային մինչև վերջ: Մայրաքաղաքում առայժմ համաժողովրդական ամուլ շարժումների նոր փուլ է սպասվում: Դրանց հեգնանքով է արձագանքում անգամ Գալուստ Սահակյանը: