
Նոր մանրամասներ` Քանաքեռում հնչած կրակոցների դեպքից

Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է, կրակոցներ են հնչում, իսկ ժամը 18.50-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 1989 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ն և 1990 թ. ծնված Արմեն Է.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի 2 պարկուճ և 1 գնդակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ հրազենային վնասվածքներ ստացածներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն