Այսօր Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի կունենա զինծառայող Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը
Այսօր Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի կունենա փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան՝ Ռադիկ Հակոբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ Վոլգոգրադից Շեքսպիրի ծնողների հետ Ջերկուկ է եկել նաև Շեքսպիրի կինը:
Նշենք, որ Շեքսպիրը 20 տարուց ավելի բնակվել է Վոլգոգրադում, և Հայաստան էր եկել ծառայելու նպատակով: Շեքսպիրը ամուսնացած էր, ունի մեկ որդի:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: