Սպանության փորձ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով

Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Փետրվարի 6-ին` ժամը 12 :40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգել է ստացվել, որ Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի թիվ 102 բնակարանում մարդ են սպանում, իսկ ժամը 13։15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 1969 թվականի ծնված Անահիտ Խաչատրյանը եւ 2011 թվականի ծնված աղջիկ երեխա՝ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 6 –րդ կետերի և 235-րդ հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Խաչատրյանի ամուսինը նույն օրը գնացել է նշված բնակարան, որտեղ Ա.Խաչատրյանը որպես դայակ խնամելիս է եղել նույն տան բնակիչ, 2011 թվականի ծնված փոքրիկին։
Ամուսինը հյուրասենյակում վիճաբանել է կնոջ հետ և ձեռքին գտնվող, ըստ նախնական տվյալների, F1 տեսակի, բեկորային նռնակով հարվածել Ա.Խաչատրյանի գլխին, քիչ հետո հիշյալ նռնակը նետել է հյուրասենյակի բազկաթոռի ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվել են Ա. Խաչատրյանը և փոքրիկը, որից հետո դիմել է փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, հայտնաբերվել է։ Շատերի կյանքի համար սպանության փորձ կատարելու եւ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով Մ.Գալստյանը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս