2014թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12 076 դեպք, տուժել է 9 525 մարդ (591-ը զոհվել են, 8 934-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել` 701 մարդ:
Փետրվարի 1-ի տվյալներով՝ Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պահուստները նվազել են մինչև 376.21 միլիարդ դոլարի։
Հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել 38-ամյա երգչուհի Շակիրայի եւ 28-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին, ում անվանակոչել են Սաշա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր՝ փետրվարի 6-ին, նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի վիրահատությունն սկսելուց 4 ժամ անց բժիշկներին վերջապես հաջողվել է երեխայի մոտ կանգնեցնել արյունահոսությունը:
Երևանի բնակիչը կամավոր հանձնեց տանը պահվող ինքնաձիգը:
ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է կազմել է 1 միլիարդ 574 միլիոն դոլար կամ 26.6%, այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.2%:
Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.4 մլն ԱՄՆ դոլար:
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրով ինստիտուտի պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոյը, քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ հինգշաբթի օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ:
Փետրվարի 5-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները «Մալաթիա» գյուղմթերքի շուկայի մոտից, զենք-զինամթերք և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Զ.-ին:
Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը։ «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։ Էդվարդ Նալբանդյանը […]
Այսօր ժամը 20:00-ի սահմաններում ռաջ կրակոցներ են հնչել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել:
Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով դեռևս 2015թ. հունվարի 12-ին հետախույզ շների օգտագործմամբ կատարված գործողություններն առավել մանրամասնելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման շնավարժների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների կողմից կատարվել է զննություն, կազմվել է հավանական երթուղու սխեմա:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել1 1 203 746 զբոսաշրջիկ:
Հրշեջ-փրկարարներն Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (8 ուղևոր):
Պրեմիերա. Արման Հովհաննիսյան՝ «Պոպուրի»:
«Ժողովրդի իշխանությունը յուրացրած բոլոր պետական մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀԿ-ի վերնախավը, քաղաքականապես իրենք իրենց հայ ազգից դուրս են դրել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն հայտարարությանը, թե՝ «ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը, ենթադրաբար, ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա», ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը։
Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Ռիչարդ Մ. Միլս կրտսերը երեկ երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Փետրվարի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Ուկրաինայում տիրող իրավիճակը վատթարանում է օրեցօր, նրկայումս այն շատ ավելի դրամատիկ է, քան 11 ամիս առաջ էր:
Փետրվարի 5-ին մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 1948 թ. ծնված Լադիրով Մ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում:
Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:
«Ցանկացած երեխա իր ընտանիքի պատկերն է, և հաճախ ծնողները բողոքում են դրա համար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես՝ հենց իրենք են մեղավոր եղել իրենց երեխայի դաստիարակության հարցում: Տղա դաստիարակելու շատ վատ սովորություն ունեն հայրերը՝ քեզ բան ասող լինի, կգնաս, կխփես, կջարդես, քեզնից ուժեղը չկա, ինչ կուզես՝ կանես, մեկ ա ես տեր եմ, ու ահա այս «պապան տեր է»-ն է, հանգեցնում է պատասխանատվության անկման: Եվ այստեղ էլ ես ենթադրում եմ՝ այդ տղան պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, պատասխանատվությունը պապայի վրա է եղել, որն ասել է՝ «ես տեր եմ»»,- Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում տեղ ունեցած սպանության վերաբերյալ այս կարծիքը հայտնեց հոգեբան Սամվել Խուդայանը:
Չավուշօղլուին պատասխանել է, որ Գերմանիայի հետ իրենց հարաբերությունները չեն ավարտվում Մյունխենի կոնֆերանսով:
Նշենք նաև, որ օգնության մեծ մասը եկել ԱՄՆ-ից (18.4%), Ավստրալիայից (13.2%), Նիդերլանդներից (11.2%) և Չինաստանից (10.8%)։